Մեկնարկել են Ադրբեջանի բանակի զորավարժությունները
Nov 12, 2019 16:29 Asia/Tehran
Այսօր մեկնարկել են Ադրբեջանի բանակի զորավարժությունները:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակի զորավարոժություններն ընթանում են երկրի նախագահ և ԶՈՒ-ի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ:
Հաղորդվում է, որ զորավարժությունների անցկացման նպատակներն են՝ կանխել ենթադրյալ թշնամու հարձակումները, ռազմական հարձաման ժամանակ բարձրացնել հրամանատարական շտաբների ու ռազմական ուժերի կառավարման կենտրոնների պատրաստվածության մակարդակը, և մեծացնել բանակի տարբեր ստորաբաժանումների, ռազմածովային ու ռազմաօդային ուժերի, հրետանային, հրթիռային և հատուկ ստորաբաժանումների համակարգման կարողությունը: