Nov 12, 2019 17:32 Asia/Tehran
  • Եվրոպայում  իսրայելական արտադրանքների վրա «Արտադրված է Պաղեստինի օկուպացված տարածքներում» պիտակների փակցնելը պարտադիր է

Եվրոպայի արդարադատության դատարանը երեքշաբթի օրը աննախադեպ վիճռ է կայացրել, որով եվրոպական երկրների իշխանություններին կոչ է արել այսուհետ Պաղեստինի օկուպացված տարածքներում արտադրված սննդամթերքը Եվրոպա ներկրել ոչ թե «Արտադրված է Իսրայելում» ,այլ «Արտադրված է Պաղեստինի օկուպացված տարածքներում» պիտակներով:

Euronews-ի հաղորդման համաձայն՝ եվրոպական դատական կառույցի խոսքով, շատ կարևոր է, որպեսզի ցանկացած արտադրանք  ներկայացնի այն տարածքը, որտեղ արտադրվել է:

Իսրայելը, քաղաքատիպ ավաններ կառուցելով, շարունակում է օկուպացված տարածքներում տեղահան անել պաղեստինցիներին և նրանց փոխարեն բնակեցնել Իսրայելի քաղաքացիներին, որոնց մեծ մասը հրեաներ են:

Միջազգային հանրությունը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել քաղաքատիպ ավանների կառուցման կապակացությամբ:

Եվրոպայի արդարադատության դատարանը հայտարարել է, որ սննդամթերքի արտադրության սկզբնական վայրը  չներկայացնելը, սպառողին արտադրանքը ճիշտ ընտրելու հնարավորություն չի տալիս:

Human Rights Watch միջազզգային իրավապաշտպան կազմակերպությունն ողջունել է Եվրոպայի արդարադատության դատարանի որոշումը, նշելով, որ արդարադատության դատարանի որոշումը կարևոր է քայլ է եվրոպական երկրների կողմից Իսրայելի ավանաշինությունը  չհովանավորելու համար: 

Մեկնաբանություններ