Չինաստան.«ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի միջուկային հարցի ծագման գլխավոր պատճառն է»
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Պեկինը միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը և Թեհրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի միջուկային հարցի շուրջ ճգնաժամի ծագման պատճառն է համարում»:
Գենգ Շուանգը հավելել է.«Պեկինը ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին կոչ է անում համագործակցել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով ՀԳՀԾ-ի խնդիրը լուծելու համար»:
Նա ասել է.«Ամերիկյան կողմը պետք է մի կողմ դնի սխալ կողմնորոշումները և նախադրյալներ ստեղծի իրավիճակը խաղաղեցնելու համար: Իսկ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է զպսվածություն դրսևորեն և լիարժեք կատարեն այդ համայնագիրը»:
Չինաստանն աջակցում է ՄԱԳԱՏԷ-ին արդար կերպով իր պարտականությունը կատարելու համար և շարունակում է իր համագործակցությունները բոլոր կողմերի հետ Իրանի միջուկային հարցը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: