Nov 13, 2019 10:37 Asia/Tehran
  • Ամերիկացի քաղաքական ակտիվիստը նշել է, որ կրոնական փոքրամասնություններն Իրանում վայելում են բոլոր տեսակի ազատությունները

Ամերիկացի քաղաքկան ակտիվիստը դրական է գնահատել Իրանի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հրեաների պայմանները:

CODEPINK Խաղաղության խմբի հրեա անդամ Արիել Գոլդը, Նյու Յորքում ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանում հրեական սրբավայր կատարած իր այցն աննկարագրելի էր:

Նա ասել է. «Իրանի հրեաներն այդ երկրում չունեն որևէ սահմանափակում և Իրանն անվանում են իրենց տունը»:

Խոսելով մի ամերիկյան պատվիրակության ուղեկցությամբ Իրան կատարած իր վերջին այցի մասին, Արիել Գոլդը նշել է. «Ես այցելեցի Թեհրանի հրեական սինագոգը, որպես մի ամերիկացի հրեա և աղոթեցի այնտեղ: Դա անմոռանալի պահ էր»:

Անդրադառնալով Թեհրանի հրեաների հետ իր զրույցներին, Գոլդը նշում է. «Նրանք ինձ ասացին, որ Իրանը միշտ եղել է իրենց հայրենիքն ու տունը և իրենք այնտեղ ապրում են խաղաղ ու առանց սահմանափակումների»:

Ակտիվիստը հավելել է, որ Իրանի Սահմանադրության համաձայն,  հրեաները նաև ներկայացուցիչ ունեն այդ երկրի խորհրդարանում:

CODEPINK խաղաղության խմբի մի շարք անդամներ, այս տարվա սեպտեմբերին ժամանել էին Իրան և բացի Թեհրանից, այցելել էին նաև Սպահան ու Շիրազ քաղաքներ:

Հարկ է նշել, որ Իրանի Սահմանադրությունը ճանբաչում է բոլոր աստվածային կրոնների հետևորդների իրավունքները և նրանք կարող են իրենց ներկայացուցիչն ունենալ երկրի խորհրդարանում: Կրոնական փոքրամասնությունները նաև ազատ են իրենց կրոնական ծեսերի իրականացման հարցում:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ