Nov 14, 2019 12:13 Asia/Tehran
  • Գուտերեշը Իսրայելին կոչ է արել վերջ տալ մարդու իրավունքների խախտումներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել վերջ տալ Պաղեստինի ժողովրդի դեմ մարդկային իրավունքների խախտումներին:

Չորեքշաբթի օրը, Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել օրենքը հարգելու և պաղեստինցիների դեմ միջազգային օրենքներին հակասող մեթոնդերի չգործադրման կոչով:

ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի հաղորդման մեջ Գուտերեշը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել հարգել Պաղեստինի մանուկների իրավունքները, Թել-Ավիվի պաշտոնատարները տարիքին համապասխան կերպով վարվեն պաղեստինցի մանուկների հետ և ձերբակալումը այն էլ կարճ ժամանակով, օգտագործել որպես վերջին տարբերակ: 

Գուտերեշը նույնպես պահանջել է անկախ հետաքննություններ անցկացնել և դատապարտել այն սիոնիստ զորայիններին, որոնք ուժ են կիրառել, ինչի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մի խումբ մարդիկ:

Երեքշաբթի առավոտյան Սիոնիստական ռեժիմը սկսել է Գազայի գոտու վրա հարձակումների նոր փուլը, ինչի հետևանքով մինչ այժմ առնվազն 32 պաղեստինցի է զոհվել:

Պիտակ

Մեկնաբանություններ