Nov 14, 2019 18:50 Asia/Tehran
  • Լեհաստանում  երկու մարդ է ձերբակալվել՝ մուսուլմանների դեմ հարձակում պլանավորելու մեղադրանքով

Լեհաստանի անվտանգության ծառայությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ձերբակալել է երկու մարդ, մուսուլմանների դեմ հարձակում պլանավորելու մեղադրանքով:

Euronews- ի փոխանցմամբ ՝ երկու տղամարդ,  ոգեշնչվելով նորվեգիացի  ոճրագործ Անդրես Բրեյվիկից, ով 2011 թվականին սպանեց 77 մարդու, նաև Նոր Զելանդիայի Քրիսչրչ  քաղաքի երկու մզկիթների  վրա հարձակում իրականացրած Բրենթոն Տարանտից, որոշել էին հարձակվել մուսուլմանների վրա: 

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում իսկ մյուսը Շեչին քաղաքում:

Վերջին տարիներին Լեհաստանում հակամուսուլմանական տրամադրություններն աճել են:

Մեկնաբանություններ