Nov 16, 2019 07:52 Asia/Tehran
  • Թեհրանում ՌԴ դեսպան. Մոսկվան խոչընդոտում է Իրանի միջուկային հարցում  ԱՄՆ-ի կործանարար գործողություններին

Իրանում Ռուսաստանի դեսպանը, քննադատելով ԱՄՆ միակողմանի քաղաքականությունները և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցները, նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի կանխվեն ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները:

Ուրբաթ օրը Press TV- ին տված հարցազրույցում, Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ճաղարյանը հայտարարել է Բուշերի էլեկտրակայանի երկրորդ բլոկը շրջափակելու ԱՄՆ-ի ջանքերի մասին:

Նա հավելել է. «ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Մոսկվայի վրա ՝ դադարեցնելու Բուշերի գործարանի երկրորդ բլոկի կառուցման աշխատանքները»:

Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, Ճաղարյանը նշել է. «Միայն Իրանն ու Ռուսատսանն իրավունք ունեն ներկա լինել Սիրիայում, քանի որ նրանց այդ կապակցությամբ դիմել է Դամասկոսը»:

Իրանի մուտքը ատոմակայանի կառուցման տեխնոլոգիա, տեղի է ունեցել Ռուսատսնաի համագործակցությամբ, իսկ Բուշեհրի ատոմակայանն այդ համագործակցության վառ ապացույցն է:

Բուշեհրի ատոմակայանի երկրորդ և երրորդ բլոկների հիմնաքարը  դրվել  է 2016թ. Ռուսաստանի համագործակցությամբ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ