Nov 16, 2019 12:23 Asia/Tehran
  • ԱՄՆ Կալիֆորնիայի դպրոցներից մեկում իրականացված հրաձգության հեղինակը մահացել է

ԱՄՆ Կալիֆորնիայի դպրոցներից մեկում իրականացված հրաձգության հեղինակը մահացել է ստացած ծանր վերքերի հետևանքով:

Կալիֆորնիայի դպրոցներից մեկի տասնվեցամյա աշակերտ Նաթանիել Թենոսուկե Բերհաուն, որը հինգշաբթի կրակել էր համադասարանցիների, այնուհետև իր վրա,  շաբաթ օրը մահացել է հիվանդանոցում:

Բերհաուն  կրակել էր իր հինգ համադասարանցիների վրա ուսապարկում եղած զենքով, իսկ հետո կրակել էր իր գլխին։

Հրաձգության հետեւանքով մահացել է երեք  դպրոցական: Եվս երկուասը  մինչև այժմ գտնվում են հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Սանտա Քլարիտա քաղաքի Սաուգուս միջնակարգ դպրոցում։ 

Քննիչները հայտարարում են, որ հիշյալ աշակերտը հինգշաբթի օրը ծրագրել էր այդ հրաձգությունը սակայն իրենց առայժմ չի հաջողվել պարզել հանցագործության դրդապատճառը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄայդ երկրում ազատորեն զենք կրելու գլխավոր կողմնակիցներից է: 

Պիտակ

Մեկնաբանություններ