Սպիտակ Տան մի պաշտոնյա վկայություն է տվել Թրամփի իմպիչմենթի մասին հետաքննության գործի վերաբերյալ
Սպիտակ Տան բյուջեի վարչության պաշտոնյան Կոնգրեսում վկայություն է տվել Թրամփի իմպիչմենթի մասին հետաքննության գործի վերաբերյալ:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դռնփակ նիստում, Սպիտակ Տան բյուջեի վարչության պաշտոնյա՝ Մարք Սենդին վկայություն է տվել Ուկրաինայի ռազմական օգնության դադարեցման մասին:
Մարք Սենդին առաջին այդ վարչությունից, որ վկայություն է տվել այդ կապակցությամբ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի իրավական ու վերահսկման կոմիտեների դեմոկրատական անդամ՝ Ջեմի Ռասքինն ասել է.«Սենդին կանչվել էր բացատրություն տալու, թե արդյոք Ուկրաինային ռազմական օգնությունների դադարեցումը քաղաքական պատճառներ ունեցել է թե ոչ»:
Այս բոլորն այն դեպքում, երբ սրանից առաջ, քաղաքական երեք գործիչներ անտեսել են Կոնգրեսի հրավերը՝ վկայություն տալու համար:
«Ուկրաինգեյթ» անունով հայտնի դարձած հեռախոսազրույցում, Թրամփն իր ուկրաինացի պաշտոնակից՝ Վլադիմիր Զելենսկիին ճնշման տակ է դրել 2020թ. նախագահական ընտրություններում հավանական մրցակից՝ Ջո Բայդենի որդու դատական գործում միջամտելու համար: