Nov 21, 2019 16:56 Asia/Tehran
  • Լոնդոնում կոչ են արել բողոքի ցույցեր անցկացնել Թրամփի դեմ

ԱՄՆ-ի նախագահի ընդդիմադիր քաղաքացիական խմբերը հանդես են եկել Լոնդոնում վերջինիս դեմ զանգվածային ցույցեր անցկացնելու կոչով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների հակառակորդները, հինգշաբթի օրը հայտարարել են, որ նրա Լոնդոն կատարելիք այցի շեմին ծավալուն ցույցեր են անցկացնելու:

Ավելի վաղ, այդ խմբերը հայտարարել էին, որ 2019 թվականի դեկտեմբերին Լոնդոնի կենտրոնում բողոքի ցույցեր են անցկացնելու ԱՄՆ նախագահի դեմ: 

Թրամփի հակառակորդներն ասել են, որ հավանաբար հիմնական բողոքի ակցիան տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, Բուքինգհեմյան պալատում ԱՄՆ-ի նախագահի և Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնատարների մասնակցությամբ կայանալիք ընթրիքի  ժամանակ:

Սույն թվականի հուլիսին Թրամփի Լոնդոն կատարած վերջին այցի ժամանակ, տասնյակ հազար բրիտանացիներ, բողոքի ցույցեր անցկացրին նրա դեմ: 2018 թվականին նույնպես, ավելի քան 200 հազար բողոքարարներ Լոնդոնի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցեր անցկացրին և Թրամփի դեմ կարգախոսներ վանկարկեցին:  

Մեկնաբանություններ