Nov 21, 2019 16:59 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան աջակցում է ԱՄՆ հակաիրանական որոշմանը

Սաուդյան Արաբիան ողջունում է ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի միջուկային կենտրոնի դեմ պատժամիջոցները շարունակելու որոշումը:

Չորեքշաբթի օրը, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր, այդ երկրի պաշտոնական լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ռիադը ողջունում է Ֆորդոյի միջուկային օբյեկտների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: 

Երկուշաբթի օրը, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներն  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր.-«Վաշինգտոնը կշարունակի Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի հետ համագործակցության վերաբերյալ պատժամիջոցները»:

Այս տարվա մայիսի 3-ին նույնպես ԱՄՆ-ը չեղյալ էր հայտարարել Իրանի հետ միջուկային համագործակցության համար նախատեսված արտոնությունները, ներառյալ՝ Իրանից հարստացված ուրանի և ծանր ջրի տեղափոխումը:

ԱՄՆ-ի այս գործողությունները հակասում են ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի դրույթներին:

 

Մեկնաբանություններ