Նոյեմբեր 28, 2019 12:01 Asia/Tehran
  • Թրամփի խորհրդակցությունները Վենեսուելլայի վրա հարձակվելու կապակցությամբ

Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թեմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը իր հետ խորհրդակցել է Վենեսուելլայի վրա հարձակվելու ձևի մասին:

Հիսթան Թիվի հեռուստաալիքի հաղորդմամբ Բրազիլիայի նախկին նախագահը հայտարարել է, որ այն ժամանակ երբ զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2017թ. ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում իրեն, Կոլումբիայի ժամանակի նախագահ Խուան Մանուել Սանտոսին և Պանամայի նախկին նախագահ Խուան Կարլոս Վարելային հրավիրել է ընթրիքի, որպեսզի հարցեր հարցնի Վենեսուելլայում ռազմական միջամտություն անելու վերաբերյալ: 

Շարունակելով իր խոսքերը Թեմերը հստակեցրել է.«Ես ու Սանտոսը նրան ասացինք, որ ավելի լավ է դիվանագիտական որոշում ընդունել և հեռու մնալ ռազմական քայլից»:

ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները վերջին մի քանի տարիների ընթացքում Վենեսուելլայի դեմ տնտեսական ու քաղաքական խիստ ճնշումների գործադրմամբ, փորձել են կործանել Նիկլոաս Մադուրոյի օրինական կառավարությունը, սակայն ժողովրդի զգոնության պատճառով մինչ այժմ չեն հաջողել:

Պիտակ