Դեկտեմբեր 08, 2019 11:04 Asia/Tehran
  • Հակադարձելով Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններին, Թրամփն ասել է.«Առջևում ընտրություններ են»

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հարաբերությունները շատ լավ բնութագրելով, ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ դժվար թե ԱՄՆ -ում կայանալիք ընտրություններից առաջ, Փհենյանի դեմ ուղված որևէ քայլ ձեռնարկվի:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան, Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ես լավ հարաբերություններ ունեմ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և եթե Փհենյանը թշնամական քայլի դիմի, ես կզարմանամ»:

«Կիմը գիտի, որ ես ընտրություններ ունեմ առջևում և չեմ կարծում, թե նա կցանկանա միջամտել ընտրություններին»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահն այն պայմաններում է, նման հայտարարություն կատարել, երբ շաբաթ օրը, Հյուսիսային Կորեան մերժել է բանակցության մասին ԱՄՆ-ի առաջարկը:

Այսօր առավոտյան, Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում է իրականացրել «Սոհա» տիեզերակայանում: Ավելի վաղ ամերիկացի պաշտոնատարներն ասել էին, որ Փհենյանը խոստացել է ոչնչացնել  այդ տիեզերակայանը:

Պիտակ

Մեկնաբանություններ