Դեկտեմբեր 08, 2019 18:27 Asia/Tehran
  • Ֆրանսիայի կառավարությունն արտակարգ նիստ է հրավիրել՝ բողոքի ցույցերը  վերահսկելու կապակցությամբ

Կենսթաշակային բարեփոխումների դեմ ուղղված լայնածավալ ցույցերի հետևանքով, Ֆրանսիայի կառավարությունն արտահերթ նիստ է գումարել:

Le Figaro թերթը գրել է, որ կիրակի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և կաբինետի անդամները, հավաքվել են Ելիսեյան պալատում՝ քննարկելու կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և դրա հետևանքներն, այդ թվում ՝  լայնամասշտաբ բողոքի ցույցերը:

Ֆրանսիացիները  բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ: Ցույցերը մեկնարկել են անցած հինգշաբթի օրը, Փարիզում, Իլ Դե Ֆրանսում, Մարսելում, մի քանի հարյուր հազար հոգո մասնակցությամբ: Պետք է ասել, որ նախագծով ոչ միայն կրճատվում են եկամուտները, այլև թշակի տարիքը բարձրացվում է երկու տարով:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով, ցույցերի առաջին օրը, փողոց է դուրս եկել ավելի քան 800,000 մարդ:

Ի նշան բողոքի Ֆրանսիայի կառավարության քաղաքականության դեմ, պետական և մասնավոր հատվածի մի քանի միլիոն աշխատակիցների կոչ է արվել մասնակցել  բողոքի ցույցերին և գործադուլներին:

 

Պիտակ

Մեկնաբանություններ