Դեկտեմբեր 09, 2019 08:19 Asia/Tehran
  • Մարկ Էսպերը խոստովանել է, որ ամերիկյան զենքը զիջում է  ռուսականին

Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ ուլտրաձայնային զենքերի արտադրության տեխնոլոգիայի հարցում, Մոսկվան առաջ է անցել Վաշինգտոնից:

ՏԱՍՍ լրատվական գործակալության կիրակի օրվա հաղորդման համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է  ուլտրաձայնային զենքերի արտադրության ոլորտում մրցակցել Ռուսաստանի հետ:

Խոսելով Պենտագոնի ռազմավարական նպատակների ու գերակայությունների մասին,Էսպերը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն անկանխատեսելի երկրներ են:

Վերջերս Ռուսաստանը փորձարկել է նոր ուլտրաձայնային հրթիռ: Կինժալ ուլտրաձայնային հրթիռը փորձարկվել է նոյեմբերի կեսերին՝ Արկտիկայում:

Ռուսաստանի ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ Արկտիկայում փորձարկված հրթիռի արագությունը ձայնի արագությունը գեևրազանցել է 10 անգամ:

 

Մեկնաբանություններ