Դեկտեմբեր 09, 2019 11:20 Asia/Tehran
  • Ամերիկացի բանակայիններին հովանավորելու փոխարեն, Թրամփը հովանավորել է Սաուդյան Արաբիային

ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին պաշտոնյան հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցիներին գերադասում է ամերիկացի բանակայիններին:

Բարաք Օբամայի կառավարությունում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն իր թուիթերյան էջում գրել է, որ Թրամփն ամերիկացի բանակայինների փոխարեն, աջակցություն  է ցուցաբերել սաուդցիներին:

Ֆլորիդա նահանգի ռազմաբազայում ամերիկացի բանակայինների վրա սաուդցի զորայինի կրակելու դեպքից հետո, Թրամփն ասել էր, որ Ֆլորիդայում կատարված հանցագործությունը չի արտացոլում սաուդցիների վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ:

ԱՄՆ-ի դաշնային ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆլորիդայի Պենսակոլա ծովային ռազմաբազայում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական բնույթ է կրել:

Մեկնաբանություններ