Դեկտեմբեր 09, 2019 11:43 Asia/Tehran
  • Աշխարհում զենքի վաճառքի ծավալներն աճել են

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է, որ անցած տարի, միջազգային շուկայում, զենքի վաճառքի ծավալներն աճել են:

Երկուշաբթի օրը, Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է, որ 2018թ. աշխարհում 4.6 տոկոսով ավելացել է զենքի վաճառը: Զենքի շուկան գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ:

Ուսումնասիրությունն անց է կացվել 420 մլրդ դոլար ֆինանսական շրջանառությամբ  զենքի 100 արտադրողների շրջանում:

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զենքի ծրագրի տնօրեն Օդ Ֆլյուրանտը, Ֆրանսիայի պաշտոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել է. «Հաշվի առնելով ամերիկյան զենքի վաճառքի մեծ ծավալները, մեկ տարվա ընթացքում նման աճը նշանակալի է»

ԱՄՆ-ի զենքի արդյունաբերությունը, որի տրամադրության տակ է զենքի վաճառքի շուկայի 59 տոկոսը, ղեկավարում է զենքի առևտուրը, որի ֆինանսական շրջանառությունը կազմում է 246 մլրդ դոլար, ինչը մեկ տարվա ընթացքում 7 տոկոսով աճել է:

 

Մեկնաբանություններ