Դեկտեմբեր 09, 2019 17:01 Asia/Tehran
  • Չինաստանի կառավարության հրամանով այդ երկրում հավաքվել են արտասահմանյան  սարքավորումները և ծրագրակազմերը

Չինաստանի կառավարությունը կարգադրել է երեք տարվա ընթացքում բոլոր արտասահմանյան համակարգչային սարքավորումները և ծրագրակազմերը հավաքել պետական գերատեսչություններից և հասարակական հաստատություններից:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, այս որոշումն ընդունվել է չինական տեխնոլոգիայի օգտագործումը սահմանափակելու  Վաշինգտոնի քայլին ի պատասխան, երկու երկրների միջև առևտրային առճակատման շրջանակում:

Պեկինի այս որոշումը կայացել է ներքին տեխնոլոգիայի զարգացման նպատակով:

Financial Times- ը գնահատմամբ,  ծրագրի համաձայն, 20-30 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներն ու ծրագրակազմը պետք է փոխարինվեն նորերով և դա հավանաբար, կտվի մինչև 2020 թվականը:

Չինական պետական գործակալությունները նախընտրում են օգտագործել չինական Lenovo- ընկերոթյան համակարգիչները: Սակայն այդ համակարգիչների բաղադրիչները նույնպես արտադրվում են ամերիկյան ընկերությունների կողմից:

 

Մեկնաբանություններ