Դեկտեմբեր 11, 2019 08:37 Asia/Tehran
  • ՄԱԿ. Արամքոյի հարձակումներում Իրանի մասնակցության վերաբերյալ որևէ ապացույց գոյություն չունի

Երեքշաբթի օրը, Սաուդյան Արաբիայից վերադարձած ՄԱԿ-ի տեսուչները հայտարարել են, որ Արամքոյի նավթային օբյեկտների հարձակման մեջ Իրանի մասնակցության կապակցությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել:

Զեկույցում նշված է, որ տեսուչները չեն կարող հաստատել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի այն պնդումները, թե Արամքո նավթային օբյեկտների դեմ հարձակումներում դերակատար է եղել Իրանը:

Բլումբերգը հաղորդել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարուղար Անտոնիո Գութերեշն ԱԽ-ին տրամադրված իր վերջին զեկույցում հայտարարել է, որ հաշվի առնելով կազմակերպության տեսուչների զեկույցը. «ՄԱԿ-ին չի հաջողվել գտնել ապացույցներ, որ Արամքոյի վրա հարձակումն իրկանացրած ԱԹՍ-երն ու հրթիռներն ունեցել են իրանական ծագում»:

Սեպտեմբերի 14-ին, Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները, հրթիռային հարձակում իրականացրեցին Սաուդյան Աաբիաի Արամքո նավթային ընկերության նավթավերամշակման երկու օբյեկտների դեմ, ի պատասխան Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների իրականացրած ոճրագործությունների:

Հարձակումից հետո, սաուդցիներն ու նրանց դաշնակիցները հայտարարեցին, որ Թեհրանը մասնակից է եղել հարձակմանը:

Եմենի զինված ուժերն իրենց վրա են վերցրել հարձակման պատասխանատվությունը:

 

Մեկնաբանություններ