Դեկտեմբեր 12, 2019 16:57 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է Իրանում վերջերս տեղի ունեցած խռովությունները

ԱՄՆ-ի միջամտողական դիրքորոշման և Իրանում վերջերս տեղի ունեցած խռովությունների պաշտպանման շրջանակներում, այս անգամ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է խռովարարներին աջակցելու մասին բանաձև:

Ինչպես հաղորդում է «Վաշինգտոն Թայմս» օրաթերթը Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական ներկայացուցիչ և բանաձևի հեղինակ՝ Ջո Ուիլսոնը Կոնգրեսի այդ քայլի վերաբերյալ հայտարարել է.«Այս բանաձևով Կոնգրեսը Հանրապետական ու Դեմոկրատական երկու կուսակցությունների ուղերձը փոխանցում է Իրանի ժողովրդին, առ այն, որ ԱՄՆ-ն պաշտպանում է նրանց»:

Մյուս կողմից Ֆլորիդա նահանգի դեմոկրատական ներկայացուցիչ և հակաիրանական օրինագծի մյուս հեղինակ Թեդ Դոյչը հայտարարել է, որ խռովարարների նկատմամբ Իրանի կառավարության մոտեցումը մարդու իրավունքների խախտում է:

Իհարկե  Պարոն Թեդը նկատի ունի այն խռովարարներին, ովքեր ոչնչացրել են հանրային գույքը:

ԱՄՆ-ն այն դեպքում է խոսում մարդու իրավունքներից, երբ տարիներ է, որ ամենախիստ պատժամիջոցները կիրառելով թույլ չի տալիս Իրանի ժողովուրդը հասանելիություն ունենա իր ամենահիմնական կարիքներին, ինչպիսին է դեղորայքը:

2019 թվականի նոյեմբերի 15-ին, Իրանում բենզինի գների վերանյման նախագծի գործադրումից հետո, Թեհրանում և Իրանի մի շարք քաղաքներում խաղաղ ցույցեր տեղի ունեցան, սակայն մի խումբ պատրաստված  խռովարարներ ներթափանցելով ցուցարարների շարքերը, մեծ վնաս հասցրեցին հանրային ու անձնական գույքին, նույնիսկ բանկերին,  հասարակական տրանսպորտին ու շտապ օգնության մեքենաներին, փորձելով բողոքները շեղել իրենց ուղուց:

Իրանի տարբեր քաղաքներում քայլերթեր կազմակերպելով մարդիկ իրենց ատելությունն են հայտնել խռովարարների սադրիչ քայլերի նկատմամբ և աջակցություն հայտնել  երկրի անվտանգությանն ու հզորությանը:

Պիտակ

Մեկնաբանություններ