Դեկտեմբեր 12, 2019 17:16 Asia/Tehran
  • ԱՄՆ ռազմական պաշտոնյա. «Իրանի նկատմամբ պետք է զուսպ լինել»

ԱՄՆ բանակի շտաբի պետն ասել է. «Ներկա պայմաններում Իրանի դեմ զսպվածությունն ամենաճիշտ որոշումն է»:

Միլիթարի Թայմզ կայքի հաղորդման համաձայն ԱՄՆ բանակի ռազմական շտաբի պետ Մարկ Միլլին, հինգշաբթի օրը Կոնգրեսում ունեցած ելույթում անդրադառնալով վերջին շաբաթներին Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարձակումներին, ասել է, որ Վաշինգտոնը գտնվում է Թեհրանի հետ լուրջ առճակատման ժամանակահատվածում և Իրանը պետք է շատ զգույշ լինի: Ի պատասխան հանրապետական ներկայացուցիչ Դոն Բեկոնի այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչքան ժամանակ է ցանկանում թույլ դիրքորոշում որդեգրել Իրանի դեմ, Միլերն ասել է, որ գնդակն այժմ Իրանի դաշտում է, և դա կախված է Թեհրանի գործաղությունների նկատմամբ ԱՄՆ-ն արձագանքից:

Դեկտեմբերի 5-ին հրթիռակոծվել է Իրաքի Բալադ ռազմաբազան, որն ամերիկյան զորուժի տեղակայման վայրն է:

ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ Իրանը ներգրավված է Իրաքում Բալադ ավիաբազայի դեմ հարձակման մեջ:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ