Դեկտեմբեր 12, 2019 17:39 Asia/Tehran
  • Փխենյան.«Միացյալ Նահանգները բանակցություններում ազնիվ չէ»

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Միացյալ Նահանգները Փխենյանի հետ բանակցություններում ազնիվ չէ»:

Հյուսիսկորեական պետական լրատվական KCNA գործակալության  հաղորդման համաձայն՝ այդ երկրի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը նշել է.«Եթե նույնիսկ վերսկսեն Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի բանակցությունները, Վաշինգտոնն այս բանակցություններում  առաջարկելու նոր բան չունի»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում  Փխենյանի դեմ ԱՄՆ-ի վերջին դիրքորոշմանը, Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Հյուսիսային Կորեան կորցնելու բան չունի և պատրաստ է պատասխանել  ԱՄՆ-ի ցանկացած փոխադարձ քայլին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև Սինգապուրում, Վիետնամում և երկու Կորեաների սահմանին տեղի ունեցած երեք բանակցություններն ապարդյուն են անցել Վաշինգտոնի կողմից  իր պարտավորություններին հավատարիմ չլինելու պատճառով:

Մեկնաբանություններ