Դեկտեմբեր 13, 2019 10:45 Asia/Tehran
  • Թուրքիայի և Հայաստանի արձագանքը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահը և ՀՀ վարչապետը տարբեր կերպ են արձագանքել ԱՄՆ Սենատի կողմցի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադառնալով Սենատի որոշմանը, Թվիթերի իր էջում գրել է . «Իրավական ուժ չունեցող այս բանաձը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա»:

Իբրահիմ Քալընը Սենատի քայլը որակել է որպես «պատմության սխալ ընկալում ՝ հանուն փոքր քաղաքական շահի»:

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Սենատի քայլը որակել է որպես «քաղաքական ներկայացում»: Նա Թուիթերում գրել է. «Այս որոշումը իրավական պարտադիր ուժ չունի։»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ողջունեով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հայտարարել է, որ դա «արդարության և ճշմարտության հաղթանակ» էր:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է 1915թ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Մեկնաբանություններ