Դեկտեմբեր 14, 2019 11:08 Asia/Tehran
  • ԱՄՆ նավատորմի խոցելիությունը Պարսից ծոցում

Ամերիկյան US News ռազմական լրատվական կայքը խոստովանել է, որ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ-ի նավատորմն առավել քան երբևէ, խոցելի է դարձել:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վերաբերյալ լուրերը  լուսաբանող US News լրատվական  կայքի փոխանցմամբ, այդ երկրի 5-րդ նավատորմի ղեկավարությունն ուրբաթ օրն անդրադառնալով իր անօդաչու թռչող սարքի խոցմանը, հայտարարել է, որ նավատորմն ունի ընդհամենը  երկու ԱԹՍ և կանգնել է խնդրի առաջ:

Հայտարարության մեջ ասված  է.«RQ-4 Global Hawk ԱԹՍ-ը  նոյեմբերի 26-ին օդ բարձրանալիս լուրջ վնասվել է»:

Նշենք, որ հունիսի 20-ին, ամերիկյան  Global Hawk լրտեսական ԱԹՍ-ն Իրանի իսլամական հանրապետության տարածք ներխուժելուց հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից խոցվել է  Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մոբարաք լեռան մերձակա տարածքում: 

Պիտակ

Մեկնաբանություններ