Դեկտեմբեր 14, 2019 18:05 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան նոր հրթիռային փորձարկում է իրականացրել

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Հյուսիսային Կորեան նոր փորձարկում է իրականացրել: Այս մասին այսօր տեղեկացրել է հարավկորեական «Յունհապ» լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդման, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ շաբաթ օրը ևս մեկ կարևոր հրթիռային փորձարկում է իրականացրել իր արբանյակային օբյեկտում:

Փորձարկման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:

Հյուսիսային Կորեան անցած շաբաթ ևս նույն օբյեկտում հրթիռային հաջող փորձարկում էր իրականացրել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև Սինգապուրում, Վիետնամում և երկու Կորեաների սահմանին տեղի ունեցած երեք  հանդիպումներն ապարդյուն են անցել՝ Վաշինգտոնի կողմից  իր պարտավորություններին հավատարիմ չլինելու պատճառով:

Պիտակ

Մեկնաբանություններ