Դեկտեմբեր 14, 2019 20:20 Asia/Tehran
  • Ռուսաստան.«ԱՄՆ-ն դեռ վաղուց  էր պատրաստվում չեղարկել  INF պայմանագիրը»

Կրեմլի խոսնակը հստակեցրել է.«Միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը ցույց է տալիս,որ Միացյալ Նահանգները դեռ վաղուց էր պատրաստվում խախտել ու չեղարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը (INF)»:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Միացյալ Նահանգները հերթական անգամ ապացուցեց,որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը Վաշինգտոնի նախաձեռնությամբ չեղարկվեց»:

ԱՄՆ Պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը հինգշաբթի օրը հայտարարել է.««2019 թվականի դեկտեմբերի 12-ին  Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ՌՕՈւ կայանից Պաշտպանության նախարարությունը ցամաքային միջին հեռահարության բալիստիկ հրթիռի թռիչքային հաջող փորձարկում է անցկացրել»։ 

Պենտագոնը փորձարկել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով արգելված հրթիռ։

Դա ԱՄՆ-ի երկրորդ հրթիռային փորձարկումն է,որ իրականացել է օգոստոս ամսին INF պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: 

Մեկնաբանություններ