Հունվար 19, 2020 07:13 Asia/Tehran
  • Պուտինը դեմ է արտահայտվել նախագահի պաշտոնն անժամկետ զբաղեցնելուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ճիշտ չի համարում այն ընթացակարգը, երբ երկրի ղեկավարը անժամկետ գտնվում է իշխանության գլխին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին նա ասել է պատասխանելով Սահմանադրությունը փոխելու մասին վետերանի խնդրանքին, որպեսզի նախագահի լիազորությունները «չսահմանափակվեն որոշակի ժամանակով»: 

Արձագանքելով վետերանի խնդրանքին՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել և հայտարարել, որ հասկանում է, թե ինչու են շատ ռուսներ մտահոգվում կայունության համար: Սակայն նա «մտահոգիչ» է անվանել 80-ականների իրավիճակը, երբ երկրի ղեկավարները իշխանության գլխին էին մնում «մինչև իրենց կյանքի վերջին օրերը»:  

Պուտինն առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է 2000 թվականին, վերընտրվել է 2004-ին, 2012-ին և 2018-ին:

Պիտակ

Մեկնաբանություններ