Հունվար 20, 2020 08:27 Asia/Tehran
  • Ամերիկացի գիտնական. Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաստախոս նախագահն է

Ամերիկացի ականավոր պրոֆեսոր և միջազգային հարաբերություններում նեոլիբերալիզմի դպրոցի տեսաբանն ասել է, որ բոլոր նախագահները ստում են, բայց Թրամփը պատմության մեջ ամենաստախոս նախագահն է:

Ջոզեֆ Նեյն ի պատասխան Թվիթերում Դոնալդ Թրամփի արած կեղծ հայտարարությունների, իր թվիթերյան էջում գրել է. «Ինչպես գրել եմ իմ նոր գրքում, նախագահների մեծ մասը սուտ են խոսել, սակայն ոչ այսքան շատ: Թրափն էլ բացառություն չէ: Նա պարզաես ծայրահեղ ստախոս է: Թրամփը կորցնում է իր նկատմամբ վստահությունը»:

Նեյն այս հայտարարությունն արել է ի պատասխան մի հոդվածի, որում նշվում է, որ իր նախագահության շրջանում, Թրամփը ստել է ավելի քան 15 հազար անդամ, ինչն ըստ վերլուծաբանների մի տեսակ ռեկորդ է:

Թրամփի ամենամեծ ստերից մեկն այն էր, որ ԱՄՆ-ը ներկայուսմ գտնվում է պատմության մեջ լավագույն տնտեսական վիճակում:

Մեկնաբանություններ