Հունվար 20, 2020 12:09 Asia/Tehran
  • Օքսֆամը նախազգուշացնում է աշխարհում հարստության անհավասար բաշխման մասին

Օքսֆամ միջազգային բարեգործական կազմակերպությունը մի զեկույցում նախազգուշացրել է աշխարհում հարստության անհավասար բաշխման մասին:

Կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհում միլիարդատերերի թիվը վերջին տասնամյակում ավելի քան կրկնապատկվել է, և նրանց հարստությունը կազմում է աշխարհի բնակչության հարստության ավելի քան 60 տոկոսը:

Զեկույցում ասվում է, որ եթե այս մեծահարուստների մեկ տոկոսը 10 տարի շարունակ վճարի կես տոկոսով ավելի շատ հարկեր, դա հնարավորություն կտա ստեղծել 117 միլիոն նոր աշխատատեղեր՝ երեխաների ու ծերերի խնամքի, կրթության ու առողջապահության  բնագառվառներում:

Օքսֆամը նշել է, որ կապտալիստական համակարգն անարդյունավետ է, քանի որ թույլ է տալիս, որպեսզի հաստատվի մենաշնորհ  և հարստությունը կենտրոնանա մի քանի հոգու ձեռքում:

Մեկնաբանություններ