Հունվար 22, 2020 17:27 Asia/Tehran

Բնապահպանական ակտիվիստներ Դավոսյան համաժողովի մասնակիցների ճանապարհին մեծ պաստառ են տեղադրել, որի վրա գրված է.«Պատերազմե՛ք բնակլիմայական փոփոխությունների և ոչ թե Իրանի դեմ»:

CAMPAX խմբի անդամ բնապահպանական ակտիվիստները երեքշաբթի օրը Ամդեն լեռնային գյուղում, որտեղից անցնում են Դավոսյան համաժողովի մասնակիցները, 35 մետր երկարությամբ պաստառ են տեղադրել և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել Իրանին դեմ գնալու փոխարեն պայքարել բնակլիմայական փոփոխությունների դեմ:

Ըստ հաղորդման՝ այդ պաստառի գրությունը հնարավոր է կարդալ նույնիսկ մասնակիցներին համաժողովի կայացման վայր փոխադրող ուղղաթիռներից:

Հունվարի 21-24-ը Շվեյցարիայի  Դավոս քաղաքում ընթանում է 50-րդ  Համաշխարհային տնտեսական համաժողովը տարբեր երկրների ղեկավարների և քաղաքական ու տնտեսական ոլորտների ակտիվիստնեի մասնակցությամբ: 

Դավոսյան ամենամյա համաժողովը կայանում է շրջակա միջավայրի նկատմամբ ցուցաբերվող անուշադրության ու անարդարության դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ: 

Պիտակ

Մեկնաբանություններ