Հունվար 24, 2020 10:23 Asia/Tehran
  • Մերկել. Առանց այլընտրանք գտնելու ՀԳՀԾ-ից հրաժարվելը սխալ է

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորոմում ունեցած ելույթում, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ առանց ՀԳՀԾ-ին փոխարինող գտնելու դրանից հրաժարվելը, սխալ կլինի:

Հունվարի 23-ին, Դավոսի ֆրումում ունեցած ելույթում, աշխարհի երկրներին նախազգուշացնելով ՀԳՀԾ-ի չեղարկման հետևանքների կապակցությամբ, Անգելա Մերկելն ասել է. «Ոչ իդեալական գործարքը չեղարկելուց առաջ, ավելի ճիշտ կլինի դրան այլընտրանք գտնել»:

Մերկելի հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ հունվարի 14-ին, Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, հայտարարեցին ՀԳՀԾ-ում տարաձայնությունների լուծման «Ձգանի մեխանիզմի ակտիվացման մասին»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով եվրոպական եռյակի այս որոշմանը, հայտարարեց, որ եթե Իրանի գործն ուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ, Թեհրանը դուրս կգա NPT դաշինքից:

Պիտակ

Մեկնաբանություններ