Հունվար 25, 2020 10:36 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահի իմպիչմենտի թիմի ղեկավար. Թրամփը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը

«Թրամփի գործողություններն անկասկած սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և առաջիկա նախագահական ընտրություններին», - ասել է Թրամփի իմպիչմենտի թիմի ղեկավարը՝ իմպիչմենտի դատավարության չորրորդ դատական ​​նիստում:

Գործով լսումների երրորդ օրը և թվով չորրորդ նիստը կայացել է ուրբաթ օրը՝ Թրամփի իմպիչմենտի թիմի ղեկավար Ադամ Շիֆի մեղադրական ելույթով:

Սենատում նախագահի իմպիչմենտի հարցով լսումները  մեկնարկել են հունվարի 16-ին:

Հունվարի 15-ին, Ներկայացուցիչների պալատը հաստատել էր իմպիչմենտի գործը Սենատ ուղարկելու նախագիծը:

Մեկնաբանություններ