Հունվար 25, 2020 10:45 Asia/Tehran
  • Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 41-ի

Չինաստանում տարածվող նոր կոնորավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել, հասնելով 41-ի:

South China Morning Post օրաթերթի հաղորդմամբ, Չինաստանի 29 նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 1112 դեպք:

Չիանստանը փակել է համաճարակի տարածման աղբյուրը հանդիսացող Հուբեյ քաղաքի հետ հաղորդակցման բոլոր ուղիները, և հարյուրավոր բժիշկներ գործուղվել են քաղաք՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Բացի Չիանստանից, նոր տեսակի կորանավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում: Մի շարք երկրներ, իրենց քաղաքացիներին կոչ են արել խուսափել Չինաստան մեկնելուց:

Պիտակ

Մեկնաբանություններ