Հունվար 25, 2020 10:49 Asia/Tehran
  • Բորիս Ջոնսոնը ստորագրել է բրեքսիթի պայմանագիրը

Ուրբաթ օրը, Բրիտանիայի վարչապետը ստորագրել է ԵՄ-ի հետ բրեքսիթի վերաբերյալ համաձայնագիրը, որն ավելի վաղ ստորագրվել էր միության պաշտոնյաների կողմից:

Ջոնսոնը Թվիթերում հայտարարել է, որ այս ստրագրությամբ, դրվել է Բրիտանիայի նոր պատմության սկիզբը:

Համաձայնությունը ստորագրել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը և Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելը, իսկ պատճենն ուղարկվել է Լոնդոն:

Ըստ այդմ, սույն թվկանի հունվարի 31-ին, Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ի կազմից, իսկ փետրվարի մեկից կմեկնարկի անցումային շրջանը:

Մեկնաբանություններ