Հունվար 25, 2020 11:38 Asia/Tehran
  • Բաքվում Իսրայելի նոր դեսպան. Իսրայելը լիովին պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Բաքվում իսրայելի նոր դեսպան Ջորջ Դիքն անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ հակամարտությանը, հայտարարել է. «Իսրայելը լիովին պաշտպանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Իրանի հայերեն ռադիոժամը, հղում անելով Ազարթաջ լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Դիքն անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան անվտանգության ոլորտի հարաբերություններին, հայտարարել է. «Իսրայելը և Ադրբեջանը շարունակում են անվտանգության սերտ համագործակցությունը»:

Նշելով, որ  կողմերի միջև հարաբերությունները հիմնված են հարգանքի վրա, Դիքը հավելել է. «Ադրբեջանն Իսրայելի բարեկամն ու գործընկերն է»:

Բաքվում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանում  բնակվող հրեաներն այդ երկիրն իրենց տունն են համարում, իսկ  Հոլոքոստի զոհերի հարգանքի արարողությանն Ադրբեջանի մասնակցությունը վկայում է Իրսայելի ու իսրայելցիների նկատմամբ Բաքվի բարեկամական տրամադրվածության մասին:

Նա հավելել է, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերն Ադրբեջանի  և Իսրայելի հարաբերություններն ամրապնդելու ուղությամբ:

 

Մեկնաբանություններ