Հունվար 26, 2020 08:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կոնգրեսական. Թրամփը բռնապետ է

ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականը Թրամփին անվանել է բռնապետ, որը պետք է հեռացվի պաշտոնից:

Ուրբաթ օրը, Սենատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի  լսումների չորրորդ օրը. ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջերալդ Նեդլերը հայտարարել է.«Թրամփը ցանկանում է միանգամից ունենալ ամբողջ իշխանությունը, և չի հարգում ոչ Կոնգրեսի, ոչ էլ ժողովրդի կամքը»:

2019 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  ձայների մեծամասնությամբ ընդունել  է Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևի «իշխանությունը չարաշահելու» և «Կոնգրեսի հետաքննություններին խոչընդոտելու» երկու կետերը: Թրամփն ԱՄՆ-ի պատմության երրորդ նախագահն է, որը իմպիչմենտի է ենթարկվում:

Մեկնաբանություններ