Փետրվար 15, 2020 08:22 Asia/Tehran
  • Գեներալ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը հակասում է Թրամփի հայտարարությանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնյան հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ Սպիտակ տան հրապարակած զեկույցը հակասում է Թրամփի հայտարարություններին:

 Ուրբաթ օրը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ասել է, որ վերջերս Սպիտակ տունը Կոնգրեսին է ներկայացրել  գեներալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ պաշտոնական զեկույցը: Նա հավելել է, որ զեկույցն ամբողջությամբ հակասում է Թրամփի այն հայտարարությանը, թե գեներալ Սուլեյմանին սպանվել է՝ լուրջ սպառնալիքը կանխելու նպատակով:

Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ գեերալ Սուելյմանիի սպանության հրամանն արձակվել է, քանի որ վերջինս նպատակ է ունեցել հարձակումներ իրականացնել տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների վրա:

Մեկնաբանություններ