Փետրվար 18, 2020 18:27 Asia/Tehran
  • Եռամյա ազատազրկում՝ Իսրայելի դրոշն այրելու համար

Բահրեյնի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել այդ երկրի մի քաղաքացու՝ Սիոնիստական ռեժիմի դրոշն այրելու պատճառով:

Բահրեյնի քաղաքացին մայիս ամսվա վերջերին Աբուսայբե գյուղում անցկացված ցույցերի ժամանակ այրել էր Սիոնիստական ռեժիմի դրոշը:

Դատարանի այդ վճիռը զայրացրել է Բահրեյնի ժողովրդին և այդ երկրի ժողովուրդը համոզված է, որ Ալե Խալիֆայի ռեժիմը փորձում է սիրաշահել Սիոնիստական ռեժիմին: 

Չնայած Բահրեյնում ժողովրդական ընդդիմությանը Ալե Խալիֆայի ռեժիմը վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողքին, բարելավել է իր հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ:

Մեկնաբանություններ