Փետրվար 21, 2020 16:35 Asia/Tehran
  • ԵԽ-ն նախազգուշացրել է Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ

ԵԽ-ի որոշ պատգամավորներ քննադատել են Ալի Խալիֆայի ռեժիմին՝ Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակի պատճառով:

Ուրբաթ օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, մի խումբ իրավաբաններ ու ԵԽ-ի պատգամավորներ Բրյուսելում անցկացված նիստի ընթացքում նախազգուշացրել են, որ Բահրեյնում մարդու իրավունքների խախտումները վերածվել են համակարգված քաղաքականության՝ ուղղված ընդդիմադիրների, սոցիալական ցանցերի ակտիվիստների ու մարդու իրավունքների պաշտպանների դեմ: 

Նիստի մասնակիցները շեշտել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է: Նրանք ԵՄ-ին կոչ են արել Բահրեյնում մարդու իրավքունքների բարելավման համար ճնշում բանեցնել այդ երկրի պաշտոնատարների նկատմամբ: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Բահրեյնի դեմ տնտեսական պատժամիջոցների ու ԵԽ-ում Բահրեյնի մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևերի հետ կապված մի շարք հարցեր:

2020թ. փետրվարի 14-ին լրացավ Բահրեյնի ժողովրդական ընդվզման 10-րդ տարին:

Պիտակ

Մեկնաբանություններ