Փետրվար 24, 2020 10:13 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի

Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում մետ 150 դեղատոմսային դեղամիջոցների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների պակասի սպառնալիքի, որոնց թվում են հակաբիոտիկները, ջեներիկները, ինչպես նաեւ այլընտրանք չունեցող ֆիրմանին դեղերը:

Այս մասին հայտնել է Axios լրատվական պորտալը՝  վկայակոչելով ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայության նախարարությանն առընթեր սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունում իր աղբյուրներին:

Նրանք պարզել են, որ ԱՄՆ-ում վաճառվող դեղերի պատրաստման համար բաղադրիչների խոշորագույն մատակարարը Չինաստանն է: Գերատեսչությունում մտավախություն ունեն, որ վիրուսը կարող է հանգեցնել Չինաստանի արտադրական հնարավորությունների նվազմանը, հետեւաբար՝ Ամերիկայում դեղամիջոցների դեֆիցիտի: Տարածված հայտարարության մեջ վարչությունը նշել է, թե իրենք «հստակ գիտակցում են, որ բռնկումը կարող է ազդել դեղամիջոցների մատակարարման շղթայի վրա»: Իշխանությունները նաեւ լրացուցիչ ռեսուրսներ են հատկացնում ԱՄՆ դեղամիջոցների մատակարարումների մեջ պոտենցիալ խոցելիությունները հայտնաբերելու համար եւ բանակցություններ են վարում Եվրոպայում եւ Հարավարեւելյան Ասիայում մատակարարների հետ:

«Եթե վարչությունը հայտնաբերի դեղամիջոցների դեֆիցիտ կամ մատակարարումների խափանումներ, մենք հնարավոր բոլոր միջոցները կօգտագործենք արագ արձագանքելու եւ ամերիկացի պացիենտների ու բուժաշխատողների համար հետեւանքները նվազեցնելու նպատակով»,- նշել են վարչությունից:

Politico պարբերականը ուրբաթ հայտնել էր, որ Սպիտակ տունը մտահոգված է այն հանգամանքով, թե կորոնավիրուսի բռնկումն ինչպես կանդրադառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու հեռանկարների վրա: Բացի դրանից, ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ մտահոգված են, որ վիրուսը իշխանությունների համար աննկատ տարածվում է ԱՄՆ տարածքում:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ