Փետրվար 24, 2020 12:17 Asia/Tehran
  • Հարավային Կորեան սպառնալիքի ամենաբարձր մակարդակն Է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Հարավային Կորեայում մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով ախտահարվածների թիվն աճել Է 161-ով՝ հասնելով 763-ի: Այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդանալու հետեւանքով մահացել Է եւս մեկ մարդ: Այդպիսով, կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել Է յոթի: Հիվանդացածների մեծ մասը «Սինչհոնջի» կրոնական համայնքի անդամներ են երկրի՝ մեծությամբ չորրորդ Տեգու քաղաքում (2,4 միլիոն բնակիչ): Նախօրյակին Հարավային Կորեայում կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարվել Է սպառնալիքի «կարմիր» մակարդակ՝ չորս մակարդակներից ամենաբարձրը: Վերջին անգամ դա տեղի Է ունեցել H1N1 խոզագրիպի բռնկման ժամանակ 2009 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Մեկնաբանություններ