Փետրվար 24, 2020 17:09 Asia/Tehran
  • Հայկական ուժերի հետ բախման ընթացքում ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել

Հայ զինծառայողների հետ բախումների արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող:

Երկուշաբթի առավոտյան Լեռնային Ղարաբաղի շփման գծում  տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:

 Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարությունը, հայկական կողմից մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հայտարարել է, որ բախման հետևանքով զոհվել է մեկ ադրբեջանցի սահմանապահ զինծառայող, իսկ մյուսը՝ վիրավորվել: 

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին և 1991 թ.-ին վերածվել ռազմական բախման: Այս հակամարտության արդյունքում, Լեռնային Ղարաբաղը և նրա հարևան յոթ շրջանները անցել  են հայկական ուժերի վերահսկողության տակ: 

Մեկնաբանություններ