Փետրվար 25, 2020 17:37 Asia/Tehran
  • Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվել է 3 միլիարդ դոլարի զենքի գործարք

Հնդկաստանը և ԱՄՆ-ն կնքել են 3 միլիարդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի պայմանագիր: Այդ մասին հայտնել են երկու երկրների ղեկավարները:

Հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  և Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մուդին, հայտարարել են.«Պայմանագրի համաձայն, Հնդկաստանին կփոխանցվի ԱՄՆ-ի արտադրության  ռազմական տեխնիկա, այդ թվում Ափաչի և MH60 ուղղաթիռներ»:

Հաղորդման համաձայն, չնայած ԱՄՆ-ի ու Հնդկաստանի միջև կնքված զենքի գործարքին, այս երկրների միջև առևտրական ոլորտում առկա տարաձայնությունները դեռ շարունակվում են: 

ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի որոշ ապրանքների այդ թվում պողպատի համար սահմանված բարձր սակագները արժանացել են Նոր Դելիի բողոքներին: 

Հատկանշական է, որ Թրամփի այցին զուգահեռ Հնդկաստանում բողոքի ցույց են անցկացվել և ցուցարարները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել:

Փորձագետների կարծիքով, Վաշինգտոնի կողմից Հնդկաստանին զինելը լարվածություն կառաջացնի Նոր Դելիի և Իսլամաբադի միջև:

Պիտակ

Մեկնաբանություններ