Փետրվար 25, 2020 18:36 Asia/Tehran
  • Փելոսին քննադատել է կորոնավիրուսի կապակցությամբ Թրամփի ուշացած քայլը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը ԱՄՆ նախագահի կողմից կորոնավիրուսին դիմակայելու համար պահանջած բյուջեն «անբավարար» և «ուշացած» քայլ է գնահատել:

Երեքշաբթի օրը, Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ երկուշաբթի օրը Սպիտան Տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կոնգրեսին կոչ է արել 2.5 մլրդ. դոլար լրացուցիչ բյուջե այդ թվում պատվաստանյութի պատրաստման համար 1 մլրդ. դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի պահանջած բյուջեն չնչին է:

Փելոսին հավելել է. որ Ներկայացուցիչների պալատը շատ արագ ներկայացնելու է ռազմավարական և ուժեղ բյուջեի փաթեթ, որը լիովին կհամապատասխանի հանրային առողջության համար առաջացած ճգնաժամի անհրաժեշտություններին: 

Որոշ տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 35 քաղաքացի:

Մեկնաբանություններ