Փետրվար 26, 2020 18:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կառավարությունը թերացել է այդ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում

Զգուշացնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, այդ երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ երկրի լաբորատորիաները հուսահատված ու հիասթափված են անհրաժեշտ թեստերի բացակայությունից:

ԱՄՆ-ի իմունիզացիայի և շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Նենսի Մեսոնիեն, մամուլի ասուլիսում հայտարարել է․«ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը անխուսափելի կլինի»։

Նա հավելել է․-«Մեր ունեցած ամենակարևոր  հնարավորությունը  ոչ դեղագործական միջոցներն են, որոնք  ներառում են նախաձեռնություններ՝ սկսած դպրոցների փակումից մինչև ինքնուրույն կարանտիններ և ԱՄՆ-ի  հանրային տարածքներում բոլոր հանդիպումների ու համաժողովների չեղարկում »։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը փետրվարի 12-ին հայտարարել  է, որ ԱՄՆ հանրային առողջապահության լաբորատորիաներ ուղարկված մի քանի փորձարկման փաթեթներ խնդիրներ են ունեցել, ինչի հետևանքով փորձարկման արդյունքում սխալներ են թույլ տրվել։

ԱՄՆ առողջապահության նախարարության պաշտոնյաները ևս մտահոգություն են հայտնել, որ երկրում բավարար չափով  բժշկական դիմակներ չկան կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը երեքշաբթի երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում, մտահոգություն հայտնելով կորոնավիրուսի տարածման կապակցությամբ,ք աղաքում արտակարգ դրություն է հայտարարել։

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ում խոզի գրիպից( H1N1) մահացել է 16 հազար մարդ: Բայց ԱՄՆ-ն երբեք այդ մասին որևէ լուր չի հրապարակել:

 

 

 

Մեկնաբանություններ