Փետրվար 27, 2020 08:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում սեզոնային գրիպից մահացել է 16 հազար մարդ

ԱՄՆ-ում հրապարակված տվյալների համաձայն, մինչ աժմ, սեզանային գրիպից, այդ երկրում մահացել է 16 հազար մարդ:

Hawaii News Now կայքը գրել է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով, սեզոնային գրիպից մահացած 16 հազար հոգու թվում եղել է 105 երեխա:

Կենտրոնը նշել է, որ այս ընթացքում, երկրում գրիպով վարակվել է մոտ 29 միլիոն մարդ, որոնցից  270 հազարը հոսպիտակացվել են:

Այս տվյալների ֆոնին, ամերիկացիներին անհանգստացնում է նաև կորոնավիրուսի տարածման վտանգը:

Երկրում գրանցվել են վիրուսով վարակվելու և մահվան դեպքեր, որոնց մասին կառավարությունն արգելել է հայտարարել:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության հնարավորությունների կապակցությամբ:

Մեկնաբանություններ