Փետրվար 27, 2020 09:06 Asia/Tehran
  • Ռուսաստան. Մենք դեմ ենք լինելու Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցներն անօրինական են: Նա ասել է. «Մոսկվան դեմ է արտահայտվելու ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ցանկացած քայլի»:

Միխայիլ Բոգդանովը  դատապարտել է Իրանի հետ համագործակցության համար ԱՄՆ-ի կողմից որոշ երկրների դեմ սահմանած  պատժամիջոցները և դրանք համարել անօրինական:

«Ռուսաստանը դեմ կլինի Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգմնանը: ՄԱԿ-ը չպետք է դառնա որոշ երկրների համար խաղալիք», - հավելել է Բոգդանովը:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Իրաքի, Ռուսաստանի և Թուրքիայի 13 քաղաքացիների ու կազմակերպութունների նկատմամբ՝ Իրանի հետ համագործակցելու պատճառով:

Չորեքշաբթի օրը, Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում, Բոգդանովը հայտարարել է, որ հարկավոր է զարգացնել INSTEX մեխանիզմի մասնակիցների շրջանակը և այդ կապակցությամբ առաջիկայում կկայացվի համապատասխան որոշում:

Պիտակ

Մեկնաբանություններ