Փետրվար 27, 2020 17:59 Asia/Tehran
  • Ձախերը  Գերմանիայի կառավարությանը հայց են ներկայացրել՝ գեներալ  Սուլեյմանիի սպանության կապակցությամբ

ԱՄՆ-ի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ Գերմանիայի Բոնդեսթագի ձախակողմյան մի քանի ներկայացուցիչներ պաշտոնապես հայց են ներկայացրել գերմանիայի կառավարությանը:

Նրանց կարծիքով, Գերմանիայի կառավարությունը պետք է դադարեցներ հետախուզական տվյալների տրամադրումը իր տարածքից:

Euronews- ի հաղորդմամբ, Բունդեսթագի ութ պատգամավորներ հայց են ներկայացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա կաբինետի անդամների դեմ:

Ավելի վաղ հաղորդումներ էին տարածվել որոնց համաձայն, ԱՄՆ-ի անօդաչու հարվածների համար հետախուզական տվյալներն ուղարկվել են Գերմանիայի Ռայնլանդ-Ֆալտես նահանգի Ռամշտեյն ռազմաբազայի կողմից:

Գերմանիայի ձախ կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Գերմանիայի կառավարությունը պետք է դադարեցներ ուղարկել այդ տվյալները և կառավարությունը մեղսակից է Սուլեյմանիի սպանության մեջ:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

 

 

Մեկնաբանություններ