Մարտ 09, 2020 08:36 Asia/Tehran
  • Շվեյցարական ավելի քան 50 ընկերություններ պատրաստ են ֆինանսական մեխանիզմի միջոցով համագործակցել Իրանի հետ

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերով քարտուղարության ղեկավարը հայտարարել է, որ այդ երկրի ավելի քան 50 ընկերություններ, պատրաստ են ֆինանսկան մեխանիզմի միջոցով համագործակցել Իրանի հետ:

Այս մասին շաբաթ օրը շվեյցարական SRF գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մարի Գաբրիել Ինիչեն Ֆլիշն առանց նշելու Իրանի հետ համագործակցել  ցանկացող շվեյցարական ընկերությունների անունները: Նա ասել է. «Այդ ընկերությունների թիվը կավելանա  և Իրանի ու Շեյցարիայի միջև ձևավորված ֆինանսական մեխանիզմը արդյունավետորեն կգործի»:

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդուլ Նասեր Հեմմաթին, արձագանքով այս հայտարարությանը, նշել է. «Մինչ այժմ ԱՄՆ կառավարությունն անօրինական կերպով արգելափակել է Իրանի Կենտրոնական բանկի ռեսուրսները, ճնշում գործադրելով Թեհրանի հետ համագործակցել ցանկացող երկրների վրա»:

ԱՄՆ կառավարությունը, հակառակ այդ երկրի պաշտոնյաների հայտարարությունների, խոչընդոտներ է ստեղծում վերոնաշյալ մեխանիզմի միջոցով Իրանին դեղորայք ու բուժօգնության պարագաներ վաճառելու ճանապարհին:

Պիտակ