Մարտ 26, 2020 12:05 Asia/Tehran
  • 8 երկրներ դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա ատժամիջոցների բացասական ազդեցության հարցով

ՄԱԿ-ում Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի, Կուբայի, Հյուսիսային կորեայի, Իրաքի, Վենեսուելլայի և Նիկարագուայի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում նշել են, որ կորոնավիրուսը սպառնումէ աշխարհին: Նամակումա սված է.«Պատժամիջոցները բաղասաբար են ազդում կորոնավիրուսի դեմ պայքարի վրա»:

ԻՌՆԱ-ն հինգշաբթի օրը հաղորդել է, որ ՄԱԿ-ում Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի, Կուբայի, Հյուսիսային կորեայի, Իրաքի, Վենեսուելլայի և Նիկարագուայի ներկայացուցիչները, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակում նշել են. «Այն երկրները, որոնց դեմ կիրառվել են միակողմանի պարտադիր պատժամիջոցներ, դժվարությամբ են իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարը: Այդ պատժամիջոցները անօրիինական են ու բացահայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը»:

Նամակումա սված է.«Չպետք է թույլ տալ, որ քաղաքական հաշվարկները վտանգեն մարդկանց կյանքերին»:

Ընդգծելով, որ կորոնավիրուսին դիմակայելու հարցում անհրաժշետ է միասնություն, համագործակցություն  և սրտակցություն, նամակը ստորագրողները նշել են. «Պատժամիջոցների առկայության պայմաններում կորոնավիրուսի դեմ պետությունների պայքարն արնարդյունավետ է դառնում»:

Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կոչ են արել անհապաղ և լիովին վերացնել տնտեսական ճնշման ապօրինի, պարտադիր ու կամայական միջոցառումները:

Պիտակ

Մեկնաբանություններ